Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետն ու ՀՏՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման քայլերին

11.09.2013, 17:16
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը քննարկել են Հայաստանի տնտեսական կառուցվածքը, նախատեսվող ծրագրերը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետն ու ՀՏՀ նախագահն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման քայլերին
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը քննարկել են Հայաստանի տնտեսական կառուցվածքը, նախատեսվող ծրագրերը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը։

Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները: –0–