Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսի բացմանը

12.09.2019, 20:48
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին:

Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն:

Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի:

Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա:

Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛ ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից: -0-