ՀՀ կառավարությունն առավելագույն ջանքերը կգործադրի հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ընդլայնելու համար. փոխվարչապետ
02.04.2015,
15:20
ՀՀ կառավարությունն առավելագույն ջանքերը կգործադրի հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ընդլայնելու համար, հինգշաբթի ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ռուսական ասոցիացիայի (ՀՏՏՁԱ) կազմակերպած «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» խորագրով համաժողովի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առավելագույն ջանքերը կգործադրի հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ընդլայնելու համար, հինգշաբթի ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ռուսական ասոցիացիայի (ՀՏՏՁԱ) կազմակերպած «ՏՏ գագաթնաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» խորագրով համաժողովի ժամանակ։
«Հայաստանը շահագրգռված է հանրապետությունում ինչպես ռուսական ՏՏ–ների, այնպես էլ այլ ընկերությունների գործունեության հարցում», – ասաց Գաբրիելյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին խթան կդառնա գործընթացն ակտիվացնելու համար։
Փոխվարչապետն ընդգծեց, որ ռուսական ընկերություններն արդյունավետ են գործում հայկական շուկայում, ընդլայնում են արտադրական հզորություններն ու արտահանման ծավալները, այդ թվում նաև Հայաստանում գործող արտահանման արտոնյալ ռեժիմների, մասնավորապես` դեպի ԵՄ երկրներ գործող GSP+–ի հաշվին, ինչը էապես ավելացնում է նրանց մրցունակությունը։
«ՀՀ կառավարությունն իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ հայկական շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունն ավելացնելու և երկկողմ կապերը խորացնելու համար», – ասաց Գաբրիելյանը։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը համաժողովի մասնակիցների ուղղված ուղերձում նույնպես նշել էր երկու երկրների մասնագետների սերտ համագործակցության, փորձի փոխանակման, ՏՏ ոլորտի հիմնախնդիրների շուրջ խորհրդատվությունների մասին` ընդգծելով, որ միջազգային համաժողովները կնպաստեն ՏՏ և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների շուկայի ընդլայնմանն ուղղված ՏՏ լուծումների զարգացմանն ու ներդրմանը։ «Մեր երկրների` զարգացման մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտն ակտիվորեն թափ է հավաքում և շուտով կհայտնվի տնտեսության արդիականացման առաջնագծում` ապահովելով առաջանցիկ զարգացում», – կարծում է ռուս դիվանագետը։–0