ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մակարդակը
10.06.2015,
18:43
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վանների հետ հանդիպման մանրամասները:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վանների հետ հանդիպման մանրամասները:
Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում:
Վարչապետը հայտնել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը և ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ:
Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և կարևորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն կատարելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել:
Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման և ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը:
Հայկական ԱԷԿ–ը միակն է տարածաշրջանում, գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։ -0-