Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետը հարաբերություններ է հաստատում ՌԴ–ի հետ տնտեսական կապերի միջոցով

13.01.2017, 15:18
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ  հարաբերություններ հաստատելուն։
ՀՀ վարչապետը հարաբերություններ է հաստատում ՌԴ–ի հետ տնտեսական կապերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։

«Կամայական տնտեսական կապերն օգնում են հարաբերությունենրի հաստատելուն: Կա՞ն արդյոք ծրագրեր Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Այո», - «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին պատասխանելով` ուրբաթ ասաց կառավարության ղեկավարն իր` այս տարվա առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, այդ ծրագրերի մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն:

Կարապետյանը սերտ կապեր ունի ռուսական քաղաքական և բիզնես վերնախավի հետ: 2001 թ.-ից մինչև 2010 թ.-ը նա «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության գլխավոր տնօրենն էր: 2011-2016 թթ.-ին` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի փոխնախագահը, իսկ 2012-2016 թթ.-ին` «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը: -0-