ՀՀ–ին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 28.3 մլն դոլար
25.09.2012,
12:57
ՀՀ–ին Գլոբալ ննապահպանական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 28.3 մլն դոլար, հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ին Գլոբալ ննապահպանական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 28.3 մլն դոլար, հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
«Դրանց թվին են պատկանում կլիմայի փոփոխության բնագավառի ութ նախագծեր, հինգը` կենսաբազմազանության պահպանման ոլորտում, չորսը` օրգանական կայուն աղտոտումների խնդրի վերաբերյալ, երկու բազմաասպեկտ նախագծեր և մեկ նախագիծ օզոնային շերտի պաշտպանության վերաբերյալ»,– ասաց Հարությունյանը երեքշաբթի Երևանում ԳԲՀ–ի երկրների խմբերի ընդլայնված հանդիպմանը։
Նա նշեց, որ Հայաստանը մասնակցել է նաև հինգ տարածաշրջանային և գլոբալ նախագծերի իրագործմանը, որոնց ֆինանսավորման համար ԲԳՀ–ն 12.3 մլն ընդհանուր գումարի ռեսուրսներ է տրամադրել, ինչը թույլ է տվել 33.6 մլն դոլար ներգրավել համաֆիանսավորման շրջանակներում։
Բացի այդ, ԳԲՀ–ի փոքր դրամաշնորհների ծրագիրը, որի իրագործումը Հայաստանում սկսվել է 2009 թվականին, 565 հազար դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել, ինչը թույլ է տվել 1.1 մլն դոլար ներգրավել համաֆինանսավորման շրջանակներում քաղաքացիական հասարակության և համայնքային մակարդակով գործող կազմակերպությունների կողմից իրականացված 15 նախագծերի իրագործման համար։
Նախարարը նշեց, որ ԳԲՀ-5 միջոցների համալրման ընթացիկ ժամանակահատվածում (2010 թ.–ի հուլիսից մինչև 2014 թ.–ի հունիս) Հայաստանը հատկացումներ է ստացել STAR (Ռեսուրսների թափանցիկ բաշխման համակարգ) շրջանակներում` 1.5 մլն դոլարի նախագծերի մշակման և իրագործման համարն կենսաբազմազանության պահպանության ոլորտում, 2.3 մլն դոլար` կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ և 4.1 մլն դոլար` հողի դեգրադացման խնդիրներով։
Գլոբալ բնապահպանական հիմնադրամը սեպտեմբերի 25-27–ը Երևանում ընդլայնված սեմինար է անցկացնում Կենտրոնական Ասիայի, Հայաստանի, Աբրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Շվեյցարիայի, Տաջիսկատնի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության շահագրգիռ խմբերի համար։ Հանդիպումն անցկացվում է երկրների օժանդակության ԲԳՀ Ծրագրի շրջանակներում։
Գլոբալ բնապահպանական հիմնադրամը ստեղծվել է 1991 թվականին և միավորում է 182 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ ԲԳՀ–ն շրջակա միջավայրի պաշտպանության համամոլորակային մասշտաբի նախագծերի ֆինանսավորման խոշորագույն աղբյուր է։
Գոյության ամենասկզբից ԳԲՀ–ի կողմից հատկացվել է ավելի քան 9 մլրդ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաև հավելյալ համատեղ ֆինանսավորման կարգով ներգրավվել է 40 մլրդ դոլար` 165 երկրներում ավելի քան 2600 նախագծերի ֆինանսավորման համար։ -0-