Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀԿ–ից առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը փորձում է տնտեսության հարմար հատված գտնել իր համար

09.02.2018, 14:10
ՀՀԿ–ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն, գրում է «Իրատես» թերթը։

ՀՀԿ–ից առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը փորձում է տնտեսության հարմար հատված գտնել իր համար

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն, գրում է «Իրատես» թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, նրա հայաստանյան «նապարնիկները» իրատեսական չեն համարում նավթի-գազի հումքի առկայությունը Հայաստանում, ինչի որոնման աշխատանքներին ձեռնամուխ է եղել Սամվել Կարապետյանը: Գյուղատնտեսության հեռանկարային զարգացման համար, ըստ նրա, Հայաստանը չունի պայմաններ, որովհետև չկան հողատարածքներ:

«Գտեք հողատարածքներ, զարգացնենք գյուղատնտեսությունը»,- նեղ միջավայրում ասել է Հայաստանի ապագա նախագահը, ով Ղազախստանում ունի 400 հա դեղձի այգիներ: 

«Ճիշտ է ասում, մինչև Էռնեկյանի համար մի քանի հեկտար նորմալ հող գտանք` խաղողագործության զարգացման, գինու արտադրության համար, կյանքներս գնաց»,-ասել է թերթի զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»,- գրում է թերթը: -0-