Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ նախագահը նշանակել է առողջապահության, սփյուռքի և քաղաքաշինության նախարարներին

24.04.2014, 11:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության երեք նոր անդամներին նշանակելու մասին։
ՀՀ նախագահը նշանակել է առողջապահության, սփյուռքի և քաղաքաշինության նախարարներին
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության երեք նոր անդամներին նշանակելու մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, առողջապահության նախարար է նշանակվել «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, քաղաքաշինության նախարար է նշանակվել Ճարտարապետության հանձնաժողովի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։

Բացի այդ, իր պաշտոնը պահպանել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով գլխավորում է գերատեսչությունը 2008 թ.–ից` հիմնադրման պահից։ Խորհրդային տարիներին Հակոբյանը ղեկավարել է հանրապետական կոմսոմոլը։ Հայաստանի անկախացումից հետո տարբեր տարիների եղել է խորհրդարանի պատգամավոր, զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար էր նշանակվել Կարեն Ճշմարիտյանը, կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար է նշանակվել Դավիթ Հարությունյանը։ Բացի այդ, իրենց պաշտոնները պահպանել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` վարչապետի պաշտոնի համար առաջադրվել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–