ՀՀ–ում 2012թ.–ին հատիկավորների բերքը կավելանա 20-25 հազար տոննայով. փոխնախարար
15.10.2012,
16:37
Հատիկավորների բերքը Հայաստանում 2012 թվականին կավելանա 20-25 հազար տոննայով, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հատիկավորների բերքը Հայաստանում 2012 թվականին կավելանա 20-25 հազար տոննայով, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Բաղիյանը։
Նախորդ տարի հատիկավորների բերքը կազմել է 440 հազար տոննա։ «Այս տարի մենք ակնկալում ենք հատիկային մշակաբույսերի բերքի ավելացում սերմնաբուծության զարգացման ծրագրի հետևողական իրագործման հաշվին»,– երկուշաբթի ասաց Բաղիյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Փոխնախարարը նշեց, որ սերմնաբուծության ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանը ստացել է 640 տոննա էլիտար, 20 տոննա սուպերէլիտար և 2 200 տոննա առաջին վերարտադրության սերմեր։
«Մենք մենատնտեսներին սերմեր ենք տրամադրել շահավետ պայմաններով, որ նրանք վերադարձնեն դրանք 1։2 հարաբերակցությամբ։ Արդեն սկսվել են ցանքի աշխատանքները, որոնք ժամանակին են ընթանում։ Հաշվի առնելով, որ սերմերը ներկրվել են Կրասնոդարից օգոստոսին, ներկայում մենք կարող ենք ցանք կատարել երաշտադիմացկության և ցրտադիմացկունության տեսանկյունից լավ բերք երաշխավորող օպտիմալ պայմաններում»,– ասաց նա։
Բաղիյանը միաժամանակ հերքեց Ռուսաստանից ներկրված սերմերի հետ կապված խնդիրների առկայությունը` նշելով դրանց բարձր որակը։
«Ռուսաստանից ներկրված սերմերի հետ որևէ խնդիր գոյություն չունի։ Նախորդ տարի մեր մասնագետները եղել են Կրասնոդարում, նրանց ներկայությամբ անցկացվել են լաբորատոր ստուգումներ, այնուհետև սերմերը բերվել են Հայաստան, այստեղ նույնպես ենթարկվել փորձաքննության, որը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են բոլոր պահանջներին»,– ասաց նա։
Փոխնախարարն ավելացրեց, որ չոր հողերում բերքի հասնում է մեկ հեկտարից 38 ցենտների, իսկ ոռոգվողներում` մեկ հեկտարից 65-70 ցենտներ։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2011 թվականին հատիկավորների արտադրման ծավալները 35 տոկոսով գերազանցել են 2010 թվականի ցուցանիշը, իսկ ցորենով ինքնաապահովման մակարդակը կազմել է 38.7 տոկոս (2010 թվականի համեմատ աճը` 5%)։
Հայաստանում սերմնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսում է 2010-2014 թվականներին էլիտար տեսակների ցորենի սերմերի ներկրում, ինչը 2014 թվականին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորենի առկայություն, որը հետագայում կբաշխվի մենատնտեսների միջև։ 2011 թվականին սերմնաբուծության զարգացման ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 255, և 2011 թվականի աշնանն իրականացվել է ցանք 3667 հեկտար տարածքում։ 2011 թվականին արտադրվել է 440 հազար տոննա հացահատիկ` նախորդ տարվա 326 հազար տոննայի դիմաց։
Հայաստանում օգտագործվում է տարեկան 650-720 հազար տոննա հատիկավոր, որոնցից միայն պարենային նպատակների համար` 435-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմել է 380-420 հազար տոննա։ -0-