Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հիդրոռեսուրսները կապահովեն Հայաստանի էներգետիկ անկախությունը. պատգամավոր

05.06.2013, 16:49
Հիդրոռեսուրսների ներուժի առավելագույն օգտագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Հիդրոռեսուրսները կապահովեն Հայաստանի էներգետիկ անկախությունը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հիդրոռեսուրսների ներուժի առավելագույն օգտագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

«Ռուսաստանի մատակարարվող գազից ունեցած կախվածության պայմաններում պետք է օգտագործել հիդրոռեսուրսները։ Հայաստանի ջրային ռեսուրսների ողջ ներուժի օգտագործումը էներգետիկ անկախություն կապահովի»,– ասաց Հակոբյանը։
 
Այդ կապակցությամբ նա նշեց, որ հիդրոէներգետիկան միաժամանակյա ներդրումներ է պահանջում, որոնք լիովին կարդարացվեն։

Հակոբյանը նշեց, որ այսօր Հայաստանում հիդրոռեսուրսների ներուժն ամբողջովին չի օգտագործվում։ Նրա խոսքով` անհրաժեշտ է ավելի արդյունավետ օգտագործել Որոտան գետի ՀԷԿ–ը, Դեբեդ գետի ռեսուրսները, որի վրա միայն մեկ ՀԷԿ է շահագործվում, ինչպես նաև ԱՐփա գետի ռեսուրսները։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանում պետք է կիրառել նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրները` քամին ու արևը։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։

Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-ից 10–ը։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-