«ՀԿԵ» ընկերությունը և ՀՀ ԱԻՆ մասնագետները համատեղ զորավարժություններ են անցկացնում
30.05.2012,
18:42
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները համատեղ զորավարժություններ են անցկացնում մայիսի 30-ին Բայանդուր կայարանում:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները համատեղ զորավարժություններ են անցկացնում մայիսի 30-ին Բայանդուր կայարանում:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, երկաթուղայիններն ու փրկարարներն իրականացնում են գնացքի գծերից դուրս գալու և վտանգավոր օբյեկտներում հրդեհների մարման ուղղությամբ մի շարք վարժություններ:
Վարժությունների հիմնական նպատակն է համատեղ գործողությունների համակարգումը դաշտային պայմաներում, տեխնիկական միջոցների, հրամանատար և մարդկային ռեսուրսների պատրաստվածության մակարդակի ստուգումը հնարավոր վթարների պարագայում:
ՀԿԵ-ի կողմից զորավարժություններում մասնակցում են 30 երկաթուղայիններ, ինչպես նաև հատուկ տեխնիկան՝ երկաթուղային կռունկն ու քարշակը, հակահրդեհային գնացքը:
Նման վարժություններն անցնում են «ՀԿԵ» ՓԲԸ և ՀՀ ԱԻՆ միջև 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում: Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցում են տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելման, կանխատեսման, վաղ ազդարարման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության իրազեկման, արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական աշխատանքների համատեղ կազմակերպման, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման, ուսումնական բազաների ձևավորման ոլորտներում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-