ՀՆԱ 77%–նոց աճը Հայաստանի սոցիալական խնդիրները չի լուծի. Հայաստանի ԿԲ նախկին ղեկավար
05.06.2013,
19:22
Հայաստանի ՀՆԱ 7 տոկոսի ապահովումը չի լուծի սուր սոցիալական խնդիրները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ 7 տոկոսի ապահովումը չի լուծի սուր սոցիալական խնդիրները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում իր ելույթի ժամանակ հանձնարարել է 2013 թվականին 7–տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։ Նախագահը հայտարարել է, որ այս տարի կառավարության աշխատանքից որակյալ ցուցանիշների և սոցիալական խնդիրների լուծում է ակնկալում։
Հայաստանի տնտեսական աճը 2012 թվականի արդյունքներով կազմել է 7.2 տոկոս։ Հայաստանի պետբյուջեում 2013 թվականի ՀՆԱ աճը ծրագրված է 6.2 տոկոսի մակարդակով։
«Միայն գազի գների բարձրացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ՀՆԱ աճի այդպիսի ցուցանիշի կեսը։ Բայց հարցը ոչ թե տվյալ ցուցանիշի ապահովումն է, այլ այն, թե կլուծի, արդյո՞ք, այն սոցիալական այնպիսի խնդիրներ, ինչպիսին են միգրացիայի, գործազրկության, աղքատության բարձր մակարդակը։ Ես կասկածում եմ»,– նշեց Ասատրյանը։
«ՀայՌուսգազարդ» ընկերության ու «Տրանսգազ» ՍՊԸ-ի` մայիսի 14–ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտի համաձայն, առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։
ՀԾԿՀ–ում կարծում են, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։
Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-10–ը։
Բացի գազից կաճեն նաև էլեկտրաէներգիայի գները։ ՀԾԿՀ–ի համաձայն, 1 կՎտ.ժ ցերեկային սակագինը կաճի 26 տոկոսով` մինչև 38 դրամ ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը ներկայիս 25 դրամի փոխարեն կկազմի 28 դրամ։ ($1 - 416,84 դրամ)։ -0-