Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՎԶԵԲ–ը Հայաստանի տնտեսությունում ՀՆԱ զրոյական աճ ու ճահճացում է սպասում 2015 թվականին. հաշվետվություն

19.01.2015, 22:03
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2015 թվականին Հայաստանի տնտեսության զրոյական աճ է կանխատեսում։ Այդ մասին ասվում է ՎԶԵԲ–ի «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» հունվարյան հաշվետվությունում։ Միաժամանակ, բանկի կանխատեսումների համաձայն, 2014 թվականին տնտեսության աճը պետք է կազմեր 3 տոկոս։

ՎԶԵԲ–ը Հայաստանի տնտեսությունում ՀՆԱ զրոյական աճ ու ճահճացում է սպասում 2015 թվականին. հաշվետվություն
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2015 թվականին Հայաստանի տնտեսության զրոյական աճ է կանխատեսում։ Այդ մասին ասվում է ՎԶԵԲ–ի «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» հունվարյան հաշվետվությունում։ Միաժամանակ, բանկի կանխատեսումների համաձայն, 2014 թվականին տնտեսության աճը պետք է կազմեր 3 տոկոս։

ՎԶԵԲ–ի նախորդ` սեպտեմբերի հաշվետվությունում կանխատեսվում էր Հայաստանի տնտեսության 3.5–տոկոսանոց աճ 2015 թվականին, իսկ 2014 թվականին` 3 տոկոս աճ։

Ինչպես նշվում է նոր զեկույցում, այս տարվա կանխատեսման վատացման պատճառն ինչպես հայկական տնտեսությունում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ երկրների վերաբերյալ, պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ և Ռուսաստանի տնտեսության ընդհանուր վատացմամբ։  

«Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի նկատմամբ արդեն հանգեցրել է Ռուսաստանից Միջին Ասիայի և Կովկասի երկրներ դրամական փոխանցումների ծավալների կտրուկ նվազման, ինչը դարձել է տեղական արժույթների արժեզրկման պատճառներից մեկը։ Ռուսաստանում ճգնաժամի ընդյալնման դեպքում նրա հետ տնտեսապես կապված երկրներում վիճակը նույնպես կվատանա»,– նշվում է ՎԶԵԲ–ի հաշվետվությունում։

Հաշվետվության տվյալներով`Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի ազգային արժույթները դոլարի նկատմամբ նվազել են 10-35%, իսկ առավել բացասական միտումներ նկատվել են Բելառուսում, Թուրքմենստանում և Հայաստանում։
 
«Ռուսաստանի հետ ամուր տնտեսական կապեր ունեցող մի շարք երկրներում, օրինակ` Հայաստանում և Բելառուսում, արժույթները ճնշման տակ հայտնվեցին 2014-ի դեկտեմբերին, երբ ռուբլին կտրուկ անկում ապրեց։ Այդ ճնշումը կարող է վերականգնվել նավթի ցածր գների պահպանման դեպքում»,- ասվում է զեկույցում։

Ըստ ՎԶԵԲ-ի` Հայաստանում և Մոլդովայում հետընթացի բարձր վտանգ կա` պայմանավորված տարածաշրջանի երկրների տնտեսությունների զարգացման տեմպերի դանդաղմամբ և 2015-ին սպասվող Ռուսաստանի տնտեսության բացասական աճով, իսկ նա հիմնական առևտրա-ֆինանսական գործընկերներից և դրամական փոխանցումների աղբյուրներից է։

«Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններում 2015թ. լճացում է սպասվում, այն դեպքում, երբ Բելառուսում կանխատեսվում է տնտեսության 1,5% անկում», - նշվում է փաստաթղթում։

ՎԶԵԲ–ի հիմնական սցենարի համաձայն` անցումային տնտեսությամբ երկրներում աճը կդանդաղի 2013 թվականի 2.3 տոկոսից մինչև 1.6 տոկոս 2014 թվականին, իսկ 2015 թվականին ակնկալվում է բացասական դինամիկա։


Այսպես, ակնկալվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ–ն 2015 թվականին կնվազի 4.8 տոկոսով (նախկինում կանխատեսվող 0,2%–ի փոխարեն), Ադրբեջանի ՀՆԱ աճը կնվազի 3%–ից մինչև 1,5%, իսկ Բելառուսում ակնկալվում է 1,5%– անկում (0,5%–ի համեմատ)։ Մոլդովայի տնտեսության աճը նախկին 4 տոկոսի փոխարեն զրոյական կլինի։ ՎԶԵԲ–ը նաև նվազեցրել է Ղազախստանի (5,1%–ից մինչև 1,5%), Ղրղզստանի (4,8%–ից  3,2%), Թուրքմենստանից (10%–ից 9,7%). Ուկրաինայի տնտեսության անկումը, նոր կանխատեսման համաձայն` Ուկրաինայի անկումն ավելի խորը կլինի, քան ակնկալվում էր նախկինում (ՀՆԱ անկում մինչև 5 տոկոս` 3%–ի դիմաց)։  

Միաժամանակ, հաշվետվության տվյալներով, տնտեսության բարելավում ողջ հետխորհրդային տարածքում ակնկալվում է միայն Վրաստանում (ՀՆԱ աճի կանխատեսումը 4%–ից ավելացել է մինչև 4,2%) և Ուզբեկստանում (կանխատեսումն ավելացել է  7,6%–ից մինչև 7,8%)։

ՎԶԵԲ–ի հաշվետվության համաձայն` տվյալ կանխատեսումների իրագործումը կախված է նրանից, թե ինչպես իրականում կզարգանան իրադարձությունները։ Մասնավորապես, նավթի գների անկման արագությունը կարող է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, հանգեցնել նրա ոսկու արժութային պահուստների կրճատման և ռուբլու փոխարժեքի նոր նվազման։ Իսկ դա, իր հերթին, կունենա «դոմինոյի էֆեկտ» և կհանգեցնի նախկին ԽՍՀՄ–ի մի շարք երկրներում ճգնաժամի խորացմանը։

2014 թվականի պետբյուջեում հայկական տնտեսության աճը ծրագրված է 5.2 տոկոսի չափով, իսկ Հայաստանի 2015թ. պետբյուջեում ՀՆԱ իրական աճը դրված է 4,1% մակարդակում։--0--