Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով 17 բնակավայր շարունակում է հոսանքազրկված մնալ

31.03.2014, 13:30
Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հայաստանում եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով 17 բնակավայր շարունակում է հոսանքազրկված մնալ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ երկուշաբթի հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված։

Կիրակի` մարտի 30–ին, գրեթե ողջ հանրապետության տարածքում առատ ձյուն էր տեղում, որն ուղեկցվում էր ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը նվազեց 10–12 աստիճանով։ Երևանում ձնածածկի բարձրությունը կազմում էր մոտ 30–40 սմ։ Եղանակային վատ պայմանները հանգեցրեցին էներգամատակարարման խափանման։

Նշվել է, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է:

Խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետները:

Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական և կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը:

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին:

Տեղեկացվել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ։

Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաև մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաև դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն: Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի և կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:–0–