Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Սարգսյանի կառավարության խոշորագույն սխալը կենսաթոշակային բարեփոխումն էր. գործարար

07.04.2014, 15:02
Տիգրան Սարգսյանի կառավարության ամենամեծ սխալը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, հայտարարել է ամերիկահայ խոշոր ձեռներեց Վահագն Հովնանյանը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սարգսյանի կառավարության խոշորագույն սխալը կենսաթոշակային բարեփոխումն էր. գործարար
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տիգրան Սարգսյանի կառավարության ամենամեծ սխալը Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, հայտարարել է ամերիկահայ խոշոր ձեռներեց Վահագն Հովնանյանը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։  Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի

«Խորը չեմ ուսումնասիրել այդ օրենքը, սակայն կարծում եմ, որ այն սխալ է մշակվել, այդ պատճառով ժողովուրդը չի ընդունել այն։ Առանց այդ էլ մարդիկ կարիքի մեջ են, եթե անգամ պահվի նրանց աշխատավարձի մեկ տոկոսը, դա ևս մեծ նշանակություն կունենա բնակչության կենսամակարդակի համար։ Հնարավոր է, որ ավելի լավ ժամանակներում այդ օրենքն ընդունելի լիներ, սակայն այսօրվա պայմաններում ճիշտ չէ բնակչությունից վերցնել իր մի կտոր հացը։ Ընդհանուր առմամբ, մի քանի տարի երկիրը առաջընթաց չի ապրել, և եկել է պահը, երբ ժողովուրդը սկսեց վրդովել», – ասել է Հովնանյանը։

Խոսելով ապագա վարչապետի թեկնածուի մասին` Հովնանյանը  նշել է, որ նա պետք է լինի գործ ստեղծող մարդ։

«Առանց փողի շարժի առաջընթաց չի կարող լինել։ Պետք չէ գումարները սառեցնել բանկերում։ Բանկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում բիզնես սկսել վարկավորման միջոցով։ Մարդիկ չունեն աշխատանք, այդ պատճառով էր նրանք արտագաղթում են։ Ամեն փոփոխություն ունի իր դրական կողմերը, հուսանք, որ նոր վարչապետը հաշվի կառնի նախորդի սխալները», – ասել է նա։

Ըստ Հովնանյանի` երկրում խնդիրները շատ են, և դրանք պետք է շտապ լուծում գտնեն։

«Հարկերը շատ բարձր են, մարդկանց արյունն են քամում` թույլ չտալով աշխատել։ Յուրաքանչյուր մարդ պետք է օրինական կերպով աշխատի։ Օրենքները կան, սակայն նրանք թակարդի դեր են կատարում», – ավելացրել է նա։–0–