Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կազմել է 7,2%. վարչապետ

28.02.2013, 12:40
Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ի արդյունքներով կազմել է 7,2 տոկոս, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կազմել է 7,2%. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ի արդյունքներով կազմել է 7,2 տոկոս, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այսպիսով, մենք կատարեցինք այն խնդիրը, որը մեր առաջ դրել էր նախագահը», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանի 2013թ.-ի պետբյուջեում դրված է ՀՆԱ-ի 6,2 տոկոսանոց աճի ցուցանիշ և կոչ արեց նախարարներին առավելագույն ջանքեր գործադրել այդ ցուցանիշին հասնելու համար:

Հայաստանի 2012թ.-ի պետբյուջեում ՀՆԱ-ի աճը դրված էր 4,2 տոկոսի չափով: 2012թ.-ի հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր դրեց` 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ: -0-