Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀԾԿՀ–ն հրապարակել է ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը

10.11.2025, 16:20
Հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով
ՀԾԿՀ–ն հրապարակել է ՀԷՑ–ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի քվեարկությունը նշանակված է առաջիկա հինգշաբթի՝ նոյեմբերի 13–ին։

Նախագծում նշվում է, որ ընկերությունը «չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել» «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀԾԿՀ–ի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը, ինչը վտանգում է և կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը և կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

Նշվում է, որ հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։