Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀԾԿՀ–ն մերժել է ՀԷՑ–ի ներկայացրած վարչական բողոքը, որով պահանջվում էր երկարաձգել ընկերության երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը

17.09.2025, 21:35
Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետո
ՀԾԿՀ–ն մերժել է ՀԷՑ–ի ներկայացրած վարչական բողոքը, որով պահանջվում էր երկարաձգել  ընկերության երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը, որով պահանջվում էր երկարաձգել ՀԷՑ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Ինչպես հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը, ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետով (որը կազմում է 6,5 տարի, «ԱՌԿԱ» գործակալությանը պարզաբանեցին ՀԾԿՀ–ից)։

Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել էր, որ հանձնաժողովի որոշումը իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում օրենքով նախատեսված է՝ որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած ծրագրի, իսկ այդ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։

Ուստի այսօրվա նիստում հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։