Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանում հունիսի 6-ին կբացվեն գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք կգործեն ամեն շաբաթ. նախարար

04.06.2015, 15:58
Գյուղատնտեսական տոնավաճառները իրենց աշխատանքները կսկսեն Երևանում հունիսի 6-ից, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Երևանում հունիսի 6-ին կբացվեն գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք կգործեն ամեն շաբաթ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական տոնավաճառները իրենց աշխատանքները կսկսեն Երևանում հունիսի 6-ից, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Շաբաթ օրվանից սկսած` մենք սկսելու ենք գյուղատնտեսական տոնավաճառների աշխատանքները։ Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունենք, և տոնավաճառները կանցկացվեն այն նույն տեղում, որտեղ անցկացվում են 5 տարի շարունակ։ Շաբաթ օրը տոնավաճառ կբացվի Կասյան և Կոմիտաս փողոցների հատման տարածքում», – ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` մոտակա 20-25 օրերին նմանատիպ տոնավաճառ կկազմակերպվի Մաշտոցի փողոցում, նախկին փակ շուկայի մոտակայքում, իսկ անհրաժեշտության դեպքում կբացվի նաև երրորդ տոնավաճառը։

Ամեն շաբաթ և կիրակի օրերին գործող տոնավաճառում ներկայացված կլինեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղացիների արտադրանքը։ Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է։ Գյուղատնտեսության նախարարությունը վաճառողներին անհատույց կտրամադրի տաղավարներ, սեղաններ, կշեռքներ և սայլակներ։ -0-