Երևանում հունվարին բնակարանների գները փոքր–ինչ աճել են
11.03.2014,
13:04
Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են` մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը կազմելով 273,3 հազար դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում բնակարանների միջին շուկայական գները 2014 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են` մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը կազմելով 273,3 հազար դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Այս ցուցանիշը 0,04 %–ով բարձր է 2013 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։
Ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 154,7 հազար դրամ:
Միաժամանակ մարզերում բազմաբնակարան տների բնակմակերեսի քառակուսի մետրի արժեքը 2013 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 0,06 տոկոսով։
Աննշան բարձրացում է նկատվում Աշտարակում, Ապարանում, Սևանում, Մարտունիում և Արտաշատում:
Ամենաբարձր արժեքը գրանցվել է Ծաղկաձորում (292,5 դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց), ամենացածրը՝ Դաստակերտում (8 հազար դրամ):--0-