Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ն Ռուսաստան է մատակարարել 3.5 տոննա իշխան

18.11.2025, 11:27
Դեպի ՌԴ իշխանի խոշորագույն մատակարարների շարքում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքիային, Չինաստանին, Իրանին և Ղրղզստանին
Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ն Ռուսաստան է մատակարարել 3.5 տոննա իշխան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան իշխանի ներմուծումը կազմել է 3500 տոննա, որը կազմել է 28 մլն դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ձկնային միությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ցուցանիշը ֆիզիկական արտահայտությամբ նվազել է 17%-ով և ֆինանսական արտահայտությամբ աճել 5%-ով։

Դեպի Ռուսաստան իշխանի խոշորագույն մատակարարների շարքում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքիային, Չինաստանին, Իրանին և Ղրղզստանին։

Ընդհանուր առմամբ, 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան իշխանի ներմուծումը ֆինանսական արտահայտությամբ աճել է 13%-ով՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով գրեթե 350 մլն դոլարի, մինչդեռ ֆիզիկական արտահայտությամբ այդ թիվը պահպանվել է 53000 տոննայի մակարդակում։