Հունվարյան կենսաթոշակները Հայաստանում կվճարվեն հունվարի 3-5–ը. աշխատանքի նախարարություն
11.12.2014,
21:28
Հայաստանի տարածքում հունվարյան կենսաթոշակները կվճարվեն 2015 թվականի հունվարի 3-5–ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում հունվարյան կենսաթոշակները կվճարվեն 2015 թվականի հունվարի 3-5–ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Հաշվի առնելով հունվարյան երկար արձակուրդները` կենսաթոշակները կտրվեն հունվարի առաջին օրերին` անկախ տոնական օրերից, ինչպես և նախորդ տարիներին»,– ասաց Ասատրյանը։
Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի համաձայն` Հայաստանում միջին աշխատանքային կենսաթոշակը կաճի միջինը 14 տոկոսով և կկազմի 41 հազար դրամ ներկայիս 36 հազար դրամի դիմաց։ Բազային կենսաթոշակի չափը 2015 թվականի հունվարի 1–ից կավելանա 14 հազար դրամից մինչև 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի վճարումները` 700 դրամից մինչև 800 դրամ առաջին 10 տարիների և 450 դրամից մինչև 500 դրամ` հաջորդ տարիների համար։
Սոցիալական պաշտպանության ոլորտում 2015 թվականին բյուջետային ծախսերի կառուցվածքում մոտ 225.6 մլրդ դրամ բաժին է ընկնում աշխատանքային կենսաթոշակների վճարմանը, ինչը 29.9 մլրդ դրամով ավելի է, քան 2014 թվականին։ -0-