«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019թ.-ին
04.11.2014,
16:13
«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019թ.-ին, երեքշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019թ.-ին, երեքշաբթի ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այս պահին «Հյուսիս–Հարավ» միջանցքի շինարարությունն իրականացվում է երկու ուղղությամբ՝ Արտաշատ-Աշտարակ և Աշտարակ-Թալին:
Առաքելյանը նշեց, որ նախարարությունը զուգահեռաբար նախատեսում է ներդրումային ռեսուրսներ ներգրավելու միջոցով ծրագրեր իրականացնել առանձին հատվածներում՝ մինչև 2019թ.-ը ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ուղղություններով շինարարական աշխատանքներն ավարտելու համար:
«Եզրափակիչ փուլում է գտնվում բանակցությունների գործընթացը Զարգացման եվրասիական բանկի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել հարավային ուղղության աշխատանքները», - ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով՝ արդեն կա ճանապարհի հարավային ուղղության շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումը, և մինչև 2014թ.-ի ավարտը նախատեսվում է վարկային համաձայնագիր ստորագրել և սկսել աշխատանքները:
Փոխնախարարը նշեց, որ շինարարությունը սկսելու են Իրանի սահմանից, իսկ ճանապարհի երկարությունը կորոշվի հաշվարկներից հետո:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին գործող արագության ռեժիմներին, ապա փոխնախարարի խոսքով, կլինի բարձր արագության մայրուղի՝ 100-110 կմ/ժ արագությամբ:
Նա նշեց, որ Հայաստանի մյուս միջպետական մայրուղիներում արագության սահմանափակումը կազմում է 90 կմ/ժ, և կախված անվտանգության միջոցներից՝ որոշ հատվածներում գործում են արագության ավելի լուրջ սահմանափակումներ:
Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության ծախսերը նախատեսված են 5 մլրդ 550 մլն դրամի չափով:
556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։
Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու մուտք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ -0-