Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է անձամբ զբաղվել դրա արտադրությամբ
11.10.2017,
18:31
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։
Հայաստանում մսի գները 2017 թվականի օգոստոսին աճել են 6.2 տոկոսով։ Հունիսի վերջին տվյալներով, տավարի մսի մեկ կիլոգրամի միջին գինը կազմում էր 2 498.9 դրամ (մոտ 5,2 դոլար)։ Միաժամանակ, տավարի միսը հիմնականում արտադրվում է Հայաստանում։ 2017 թվականի 8 ամիսների ընթացքում մսի արտադրությունը կազմել է 27 412.5 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 144.8 տոննայի դիմաց (4,8%–ի աճ)։ Մսի և մսամթերքի ներկրումը, մաքսային ծառայության տվյալներով, առաջին կիսամյակում կազմել է ընդամենը 23.4 տոննա։
«Եթե դուք ուզում եք ցածր գնով միս գնել, ապա կարող եք գնալ գյուղ և այնտեղ ինքնուրույն սկսել մսի արտադրություն, առավել ևս, որ դրա համար կան բոլոր պայմանները` տեղը և հնարավորությունները, ինչպես նաև արտոնյալ վարկավորումը»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Առաքելյանը։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ դա չի լուծի մսի թանկացման հարցը շուկայում, քանի որ այդ թանկացումը պայմանավորված է մի շարք պատճառներով, այդ թվում` միջազգային շուկայում խոզի մսի թանկացմամբ։ Առաքելյանը հիշեցրեց, որ Հայաստանը խոզի միսն առավելապես արտահանում է։ Նա նշեց նաև Հայաստանից ոչխարի մսի մատակարարման ծավալների կրկնակի ավելացման մասին։
«Ինչ վերաբերում է տավարի մսին, ապա այն թանկացել է 100–150 դրամով, ինչը շուկայական գների ճշգրտում է», – ասաց Առաքելյանը` կոչ անելով գների փոփոխման պատճառով չստեղծել երկրում խուճապի մթնոլորտ, քանի որ, ըստ նրա, շուկան ամեն ինչ կկարգավորի։
Նրա խոսքով, գների բարձրացումը կարող է հանգեցնել ներդրումների աճին, ինչը, իր հերթին, կկարգավորի արտադրության ծավալներն ու գները։
Միևնույն ժամանակ Առաքելյանը նշեց, որ գների փոփոխությունն ամսական կտրվածքով չի խոսում գների ընդհանուր բարձրացման միտման մասին, այլ պայմանավորված է մի քանի գործոններով։
«Օրինակ, չնայած անասնակերի գների բարձրացմանը, ֆերմերները հայտարարում են, որ չեն բարձրացրել արտադրվող տավարի և ոչխարի մսի գները։ Բացի դրանից, նրանց մոտ խնդիր է ծագում արտադրանքի իրացման հետ», – ասաց Առաքելյանը։
Գների բարձրացման պատճառների շարքում նախարարը նշել է սպառման ավելացումը զբոսաշրջային ոլորտում ակտիվացման ֆոնին ։
«Երբ շուկան կկայունանա, արժեքը, համապատասխանաբար, կկարգավորվի։ Անասնաբուծական ոլորտում բացառիկ դեպքեր չեն լինում, իսկ նախարարությունը ձեռքը զարկերակի վրա է պահում», – ասաց Առաքելյանը։
Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է ֆերմերներին աջակցություն ցուցաբերել անասնակերի գնումը կազմակերպելու, մսի արտադրության արտահանման և զանգվածային սպանդ կազմակերպելու հարցերում։
Ըստ Ազգային վիճագրական ծառաության տվյալների, 2017 թվականի առաջին կիսամյակում խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կազմել է 6,9 հազար գլուխ, անցաց տարվա նույն ժամանակահատվածում 1,4 հազար գլխի դիմաց (աճը 4,9 անգամ), իսկ մաքսային արժեքը կազմել է 2,7 մլն դոլար 552.2 հազար դոլարի դիմաց։ Ընդ որում, արտահանման 97,1% կամ 6,7 հազար գլուխը բաժին է հասնում Իրաքին։ Խոշոր եղջերավորների ներմուծումը Հայաստան հաշվետու ժամանակահատվածում կազմել է 315 գլուխ, համապատասխանաբար, 353 գլխի դիմաց։ Խոզի մսի ներմուծումն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 2,2 հազար տոննա (անկում 16%–ով)։ Ոչխարի կամ այծի մսի արտահանումը կազմել է 579,7 տոննա (աճ 69,5%–ով)։ –0–