Իրանական պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան դադարեցվել է՝ Իրանի կողմից 52 անուն ապրանքատեսակի արտահանումը դադարեցնելու պատճառով
06.11.2012,
14:18
Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միության մամուլի ծառայությունը:
«Դա կարող է խիստ բացասաբար անդրադառնալ հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով։ -0-