Հայաստանի կառավարությունը կհրապարակի իր դիրքորոշումը Իրանի հետ երկաթգծի ծրագրի վերաբերյալ
22.06.2015,
18:00
Հայաստանի կառավարությունը մոտ ժամանակներում կարող է հանդես գալ Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ, երկուշաբթի խորհրդարանում հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը մոտ ժամանակներում կարող է հանդես գալ Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ, երկուշաբթի խորհրդարանում հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։
«Կառավարության համար շատ կարևոր է այս երկաթգծի կառուցումը։ Հնարավոր է, որ մենք ապագայում հանդես գանք հստակ հայտարարությամբ երկաթգծի կառուցման վերաբերյալ նախատեսված միջոցառումների իրականացման մասով», – ասել է Առաքելյանը։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ երկաթգծի կառուցման կարևորագույն պայմաններից է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները տարածել էին «Ռուսական երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը հայ–իրանական երկաթուղու շինարարության աննպատակահարմարության մասին, որը մեծ հանրային արձագանք էր ստացել։ Արդյունքում ՌԵ–ն հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով, որ այդ նախագիծը կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, բայց դրա իրագործումն առանց պետական աջակցության դժվար է։
Հյուսիս–հարավ (Իրան–Հայաստան) երկաթուղին հայկական կողմին հնարավորություն կընձեռի օգտվել այլընտրանքային էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման ճանապարհից` ելք ստանալով արտաքին աշխարհ։
Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը առաջնային տեղում է Հայաստանի համար։ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի արագընթաց հարավային ճանապարհ» (Իրան–Հայաստան) ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2013 թվականի հունվարին։ Այդ ժամանակ նաև ստորագրվել էր եռակողմ հուշագիր տարածաշրջանային համագործակցության փոխըմբռնման վերաբերյալ, որը նպատակաուղղված էր Հայաստանի «Հարավ–կովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի , Տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» կազմակերպության միջև հարավային երկաթուղու զարգացմանը։
Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկայնության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկայնության 60 թունել։ Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին։ -0-