Իրանի հետ առևտրի ընդլայնման համար Հայաստանին անհրաժեշտ է արդյունաբերություն. Ղալիչյան
18.08.2015,
14:47
Հայաստանը պետք է զարգացնի սեփական արդյունաբերությունը, որպեսզի հնարավորություն ունենա խորացնելու Իրանի հետ առևտրային հարաբերությունները, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Ղալիչյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է զարգացնի սեփական արդյունաբերությունը, որպեսզի հնարավորություն ունենա խորացնելու Իրանի հետ առևտրային հարաբերությունները, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Ղալիչյանը։
«Հայաստանում արդյունաբերությունը չի զարգանում, առավել ևս, որ խորհրդարանի այն պատգամավորները, որոնք բիզնեսով են զբաղվում, հիմնականում, ցանկանում են զարգացնել ներկրումը, նրանց ձեռնտու չէ արդյունաբերություն այստեղ զարգացնել», – ասաց Ղալիչյանը։
Այդ նպատակով, կարծում է նա, մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում զարգացնել արդյունաբերությունը, այդ թվում իրանահայերը, լուրջ խնդիրների են բախվում։
«Թեև հայկական մաքսային ծառայությունները հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկում հայկական սփյուռքի ներդրումային միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, սակայն սկզբնական ներդրումներից հետո պահանջներ են ներկայացնում հարկերի նախապես վճարման մասին», – նշեց Ղալիչյանը։
Մյուսների հետ Իրանի տնտեսական կապերի ընդլայնումը հնարավոր դարձավ միջազգային միջնորդների«վեցյակի» կողմից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հուլիսի 14-ին միջազգային պատժամիջոցների պայմանները հանելու մասին ստորագրած համաձայնագրից հետո։ -0-