Իսպանացիները ձախողել են հարկային ամնիստիան
11.09.2012,
13:12
Իսպանիայի իշխանությունների հայտարարած հարկային ամնիստիան, որը գործարկվել էր բյուջեի պակասուրդը կրճատելու համար, ձախողվել է` ակնկալվող 2.5 մլրդ եվրոյի փոխարեն այն բերեց միայն 50 մլն։ Կառավարությունն արդարանում է նրանով, որ ամնիստիան միայն վերջերս է հավանության արժանացել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից։ Նմանատիպ միջոցառումները եթե նույնիսկ արդյունավետ են, ապա միայն եթե ուղեկցվում են հարկային ռեժիմի ընդհանուր ազատականացման հետ, կարծում են փորձագետները, հաղորդում է РБК daily–ն։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի իշխանությունների հայտարարած հարկային ամնիստիան, որը գործարկվել էր բյուջեի պակասուրդը կրճատելու համար, ձախողվել է` ակնկալվող 2.5 մլրդ եվրոյի փոխարեն այն բերեց միայն 50 մլն։ Կառավարությունն արդարանում է նրանով, որ ամնիստիան միայն վերջերս է հավանության արժանացել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից։ Նմանատիպ միջոցառումները եթե նույնիսկ արդյունավետ են, ապա միայն եթե ուղեկցվում են հարկային ռեժիմի ընդհանուր ազատականացման հետ, կարծում են փորձագետները, հաղորդում է РБК daily–ն։
Հարկային ամնիստիայի անցկացման մասին որոշումը երկրի կառավարությունն ընդունել էր դեռ մարտին։ Այն պետք է Իսպանիայի պետբյուջեի պակասուրդը կրճատեր 8.9 տոկոսից մինչև 6.3 տոկոս։ Իսպանացի հարկերից խուսափողներին հնարավորություն էր ընձեռվել մինչև դեկտեմբերի վերջ ազատվել իր սև կապիտալից` պետությանը չհայտարարագրված միջոցների կամ գույքի 10 տոկոսի չափով տուգանք վճարելով։ Իսպանիայի հարկային ամնիստիայի գործողության ժամկետը սահմանափակվում է միայն 2012 թվականով։
Հարկային ամնիստիայի գործողության հինգ ամիսների ընթացքում պետգանձարանն այդպես էլ չզգաց միջոցների բուռն ներհոսք։ Հուլիսի վերջի տվյալներով, այդ երկրում բուռն բանավեճ առաջացրած ակցիան պետբյուջե բերեց ընդամենը 50.4 մլն եվրո։ Այդ գումարը համապատասխանում է մինչև տարեվերջ ակնկալվող 2.5 մլրդ եվրոյի մուտքերի միայն 2 տոկոսին, երկուշաբթի հայտնել է Իսպանիայի հարկային գերատեսչությունը։
Միաժամանակ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը կասկածի տակ է առել հարկային ամնիստիայի օրինականությունը։ Հուլիսին նա հայց է ուղարկել Սահմանադրական դատարան` մեղադրելով Մարիանո Ռախոյի կառավարությանը խարդախներին սատարելու մեջ։ Դատական ատյանը, սակայն, վերջերս հարկային ամնիստիայի անցկացումը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող։
Այնուամենայնիվ, իշխանությունները հույս ունեն կտրուկ մուտքեր ունենալ ամնսիտիայի գործողության վերջին չորս ամիսներին։ Փորձագետները սին են համարում նրանց ակնկալիքները։ «Ի սկզբանե հարկային ամնիստիայի գաղափարն աբսուրդային է։ Որպես կանոն` հարկերից խուսափել որոշած մարդիկ նույն վարքն են դրսևորելու, հույս ունենալով, որ հարկային ծառայությունները նրանց չեն հասնի։ Նման ծրագրերն այլասերում են բնակչությունը` մարդիկ սկսում են մտածել, որ կարող են հանգիստ չվճարել պետությանը, որն ավելի ուշ կրկին չեղյալ կհամարի նրանց պարտքերը խորհրդանշական պարգևատրման դիմաց»,– РБК daily–ին է ասել Capital Economics–ի վերլուծաբան Բեն Մեյը։
Berenberg Bank–ի տնտեսագետ Խոլգեր Շմիդինգը կարծում է, որ որոշակի պայմաններում հարկային ամնիստիան կարող է հաջողվել։ «Ամնիստիան կարող է լրացնել բյուջեն, բայց միայն եթե դրանից հետո կատարվի հարկային ռեժիմի ընդհանուր պարզեցում։ Դա, ի վերջո, միայն խրախուսում է հարկերից խուսափողներին»,– պարզաբանել է տնտեսագետը։ Իսպանիայի իշխանություններն առայժմ, հակառակը, միայն ավելացնում էին հարկերը։ -0-