Հայաստանի Վազաշեն–Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցումը կավարտվի սեպտեմբերի վերջին. փոխնախարար
21.08.2014,
15:50
Հայաստանի Վազաշեն–Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցումը կավարտվի սեպտեմբերի 30–ին, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստից հետո հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Արթուր Առաքելյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վազաշեն–Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցումը կավարտվի սեպտեմբերի 30–ին, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստից հետո հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Արթուր Առաքելյանը։
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Վազաշեն–Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցման համար լրացուցիչ 55 մլն դրամի հատկացմանը։ Նոր ավտոճանապարհի կառուցման մասին որոշումն ընդունվել է ադրբեջանական կողմի կանոնավոր գնդակոծումներից հետո անվտանգության նկատառումներով։
«Վտանգավոր ճանապարհը շրջանցելով անցնելու համար ճանապարհ կառուցելու համար պայմանագիր է ստորագրվել Իջևանի ճանապարհաշինական ընկերության հետ, սակայն, քանի որ ընկերությունը չի տեղավորվել նախատեսված ժամկետում, որոշում է ընդունվել լուծարել պայմանագիրը և ստորագրել մեկ այլ ընկերության հետ` միաժամանակ պահպանելով ճանապարհը շահագործման հանձնելու ժամկետները` հաշվի առնելով տվյալ հատվածի կարևորությունը»,– ասաց Առաքելյանը։
Փոխնախարարը միաժամանակ հայտնեց, որ արդեն անցկացրած պայթեցման աշխատանքներից հետո ճանապարհի կառուցման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
Նա հայտնեց, որ, թեև կապալառուն փոխվել է, այնուհանդերձ ճանապարհի կառուցումը ծրագրվում է ավարտել մինչև սեպտեմբերի վերջ։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին առաջարկել է նախարարությանն ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի ֆինանսավորման հարցերին` ընդգծելով, որ հետագայում դրանք իրականացվեն կատարված գնահատման շրջանակում և «տեղավորվեն ֆինանսավորման նախատեսված ծավալների մեջ»։
Շրջանցիկ ճանապարհի երկարությունը կազմում է 3 կմ 188 մմ, երթևեկելի մասի միջին լայնությունը` 6-7 մ։ Ծրագրվում է, որ այդ ճանապարհը նախկինից ավելի անվտանգ և 1.8 կմ–ով կարճ է լինելու։ Մայրուղու կառուցման շրջանակում ծրագրվում է կառուցել 250 մետր երկայնքով և մինչև 5 բարձրության պաշտպանիչ պատ, որը կպաշտպանի ճանապարհի ամենավտանգավոր հատվածը։ Շինարարական նախագծի արժեքը 519.8 մլն դրամ է։ ($1 –ը` 407,74 դրամ)։–0--