Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկը կարող է կառուցվել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. էներգետիկայի նախարար

02.07.2014, 19:28
Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկը կարող է կառուցվել առաջիկա 3-4 տարվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկը կարող է կառուցվել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. էներգետիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկը կարող է կառուցվել առաջիկա 3-4 տարվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Կառավարությունը ծրագիր է նախապատրաստել, որով մենք կարող ենք առաջիկա 3-4 տարում Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկը կառուցել, ինչը նախատեսում է առավել ընդունելի սակագներ (էլեկտրաէներգիայի)»,- ասաց Զախարյանը «Էներգետիկայի շաբաթ – 2014»-ի պաշտոնական բացման ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում։

Ըստ նրա` տվյալ պահին բանակցություններ են ընթանում ճապոնական կողմի հետ, քանի որ ֆինանսավորող, վարկատու կազմակերպությունը Ճապոնական ընկերություն է լինելու։

Միաժամանակ նա չհստակեցրեց էներգաբլոկի հզորությունը և մյուս պարամետրերը` նշելով, որ այդ հարցը բանակցությունների փուլում է գտնվում։
 
Երևանի ՋԷԿ-ը նախագծվել ու կառուցվել է 1963-67 թթ.-ին: Կայանի անվանական հզորությունը 550 ՄՎտ է կազմում: Այսօր գործում է ՋԷԿ-ի 7 ագրեգատից միայն մեկը՝ 50 ՄՎտ հզորությամբ:  

Արդիականացված Երևան ՋԷԿ–ը` կոմբինացված ցիկլ ունեցող նոր ժամանակակից ջերմագոլորշային էներգաբլոկով, շահագործման մեջ է մտցվել 2010 թ.–ի ապրիլին։ Նոր Երևանյան ՋԷԿ–ի համախառն սահմանված հզորությունը կազմում է 217,7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմային հզորությունը` 434,9 ՀՋ/ժ։

Նոր ժամանակակից էներգաբլոկի կառուցումն իրականացվել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) աջակցությամբ, որը Հայաստանին  $247 մլն վարկ էր տրամադրել։ Վարկը տրամադրվել էր 30 տարով` 10 տարվա արտոնյալ ռեժիմով։ -0-