Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար

12.09.2013, 18:47
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:

«Հայկական տաղավարում ներկայացված է հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի և հյութեր։ Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.–ին կազմել է 431,7 մլն դոլար (աճը` 2,7%).-0-