Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերն է քննարկել «Չեխական ավիաընկերության» ներկայացուցիչների հետ

23.06.2015, 18:33
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկուշաբթի Czech Airlines ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակի և կոմերցիոն տնօրեն Յան Տոթի հետ քննարկել է Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերն է քննարկել «Չեխական ավիաընկերության» ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկուշաբթի Czech Airlines ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակի և կոմերցիոն տնօրեն Յան Տոթի հետ քննարկել է Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերը։

Չեխական պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան, հանդիպմանը մասնակցել են նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

Ճշմարիտյանը նշել է Հայաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապող երթուղիների կարևորությունը և համապատասխան ուղղություններով մրցակցության ապահովման անհրաժեշտությունը։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը` չեխական ավիաընկերությանն առաջարկելու սպասարկման նպաստավոր պայմաններ:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։ -0-