#ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
Վարչապետը զայրացել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի վրա
«Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դժգոհել Է չինովնիկների աշխատանքային կարգապահությունից։ «Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,– ասել Է Հովիկ Աբրահամյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարը Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերն է քննարկել «Չեխական ավիաընկերության» ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկուշաբթի Czech Airlines ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակի և կոմերցիոն տնօրեն Յան Տոթի հետ քննարկել է Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերը։ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը (Constituency meetings), որը նախատեսված է մայիսի 29–ից 31–ը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանը վեց երկրի հետ ազատականացրել է օդային հաղորդակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանն օդային հաղորդակցությունն ազատականացրել է Ավստրիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։Հայաստանի կառավարությունն առաջարկում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, նախատեսվում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը` սահմանելով 113.4 մլն դրամ` ներկայիս 58,35 մլն. դրամի փոխարեն։Տնտեսության նախատեսված աճին հասնելու համար ՀՀ կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները. Ճշմարիտյան
Տնտեսության նախատեսված աճին հասնելու համար ՀՀ կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները, չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար
Ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։Հայկական ապրանքների արտահանման համար վաճառքի ցանց կստեղծվի Հայաստանում
Հայկական ապրանքների արտահանման համար վաճառքի ցանց կստեղծվի Հայաստանում, երեքշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոլորտի ներկայացուցիչների հետ թեթև արդյունաբերության հիմնախնդիրների քննարկման ժամանակ։Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայ–ֆրանսիական համագործակցության հարցեր է քննարկել Փարիզում անցկացված համաժողովի ընթացքում
Նոյեմբերի 24-ին Փարիզում, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո անցկացվեց «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:Նորություններ 1 - 20 of 25
First | Prev. | 1 2 | Next | Last