Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 15 մլրդ դրամը գերազանցող գումար

19.02.2024, 14:54
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 15 մլրդ դրամը գերազանցող գումար

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 7 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել.
  • 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:–0–