Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ–Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը. դեսպանություն

14.05.2026, 11:38
Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը, նշվում է հայտարարության մեջ
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ–Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը. դեսպանություն
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի» - նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 13–ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է դարձել մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը։