Рейтинг@Mail.ru
USD
368.45
EUR
426.15
RUB
5.1181
GEL
138.68
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է. Փաշինյան

Այսօր, 17:32
Նրա խոսքով` նախորդող շրջանի մեր փորձը ցույց է տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է
TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է., հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր մարմնի անդամների խորհրդակցության ժամանակ։

«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` նախորդող շրջանի մեր փորձը ցույց է տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է:

«Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- նշեց Փաշինյանը։