Рейтинг@Mail.ru
USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

«Ռոսսելխոզնադզորը» կսահմանափակի բանջարեղենի մատակարարումներն Ուզբեկստանից

Այսօր, 15:52
«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 23-ից կսահմանափակի ուզբեկական 5 արտահանողների կարանտինային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորը» կսահմանափակի բանջարեղենի մատակարարումներն Ուզբեկստանից

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 23-ից կսահմանափակի ուզբեկական 5 արտահանողների կարանտինային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։ Նրանց արտադրանքի մեջ հայտնաբերվել են բուսասանիտարական պահանջների խախտումներ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սահմանափակումների ենթարկված ընկերությունները հիմնականում մատակարարում են սպիտակ կաղամբ և ծաղկակաղամբ, գլուխ սոխ, կանաչի, խաղող, բազուկ և լոլիկ։

«Որոշումն ընդունվել է Ուզբեկստանից Ռուսաստան կարանտինային արտադրանքի մատակարարումների ժամանակ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախակի դարձած դեպքերի հետ կապված, ինչպես նաև պարենային անվտանգության, ռուսական տարածքի բուսասանիտարական անվտանգության ապահովման, կարանտինային օբյեկտների ներմուծումն ու տարածումը թույլ չտալու նպատակով», - ըստ ՌԲԿ-ի՝ ասված է հաղորդագրության մեջ։

2026 թ.-ի սկզբից ի վեր «Ռոսսելխոզնադզորը» 132 անգամ Ուզբեկստանից ներկրված արտադրանքում հայտնաբերել է վտանգավոր վնասատուներ և բույսերի հիվանդությունների հարուցիչներ։ Դրանց թվում են լոլիկն ու բազուկն ախտահարող վիրուսները, հարավամերիկյան լոլիկի ցեցը և արևմտյան ծաղկային թրիպսը։