Рейтинг@Mail.ru
USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հաշվետվությունը

Այսօր, 15:35
ՀՀ կառավարությունը հինգշաբթի  հաստատել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, ծրագիրն ուղղված է անվտանգության բարձրացմանը և էներգաբլոկի շահագործման ապահովմանը մինչև 2036 թ.-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախատեսված ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 160 միլիոն դոլար։

Աշխատանքները մեկնարկել են 2020 թ.-ին, իսկ 2023 թ.-ին ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից։ Նույն թվականի դեկտեմբերին «Ռուսատոմսերվիս» ընկերության հետ կնքվել է 57,5 միլիոն դոլար արժողությամբ շրջանակային համաձայնագիր։

Ծրագիրը ներառում է 103 միջոցառում։ Դրանցից 23-ը գտնվում են «Ռուսատոմսերվիսի» պատասխանատվության տիրույթում. 18-ի վերաբերյալ կնքվել են պայմանագրեր, ևս 5-ի համար պատրաստվում են տեխնիկական առաջադրանքներ։

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի պատասխանատվության տիրույթում է գտնվում 37 խոշորացված միջոցառում։ Դրանց իրականացման համար անցկացվել է գնման 45 ընթացակարգ, որոնց արդյունքներով կնքվել է 36 պայմանագիր, 1-ը գտնվում է ստորագրման փուլում, 2-ի համար հայտարարված են մրցույթներ։ 4 միջոցառման իրականացում հետաձգվել է՝ մինչև դրանց հետ կապված աշխատանքների ավարտը։

Փաստաթղթում նշվում է, որ հիմնական ուշադրությունը դարձվում է էներգաբլոկի անվտանգության գնահատմանն ու բարձրացմանը, հակավթարային և հակահրդեհային պաշտպանության համակարգերի արդիականացմանը, սարքավորումների հետազոտմանը, հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանը և անվտանգության հավանականային վերլուծության անցկացմանը։

Հաշվետվությունների մի մասն արդեն ուղարկվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։

2023 թ.-ի սեպտեմբերին կառավարությունը հաստատել էր էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման և արդիականացման ծրագիրը մինչև 2036 թ.-ը։ 2026 թ.-ի հուլիսի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այդ նպատակով Հայկական ԱԷԿ-ին 20,1 միլիարդ դրամի չափով բյուջետային վարկի տրամադրմանը։

Ավելի վաղ՝ 2020-2025 թթ.-երին, կայանին տրամադրվել էր 63,2 միլիարդ դրամի բյուջետային վարկ՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման առաջին ծրագրի իրականացման համար մինչև 2026 թ.-ը։