Рейтинг@Mail.ru
USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից և Ադրբեջանից ՀԲ–ի Մարդկային կապիտալի ցուցիչով

Այսօր, 13:46
Հայաստանը մարդկային կապիտալի ընդլայնված HCI+ ինդեքսի ցուցանիշով առաջ է անցնում Վրաստանից, Ադրբեջանից և Իրանից, վկայում են Համաշխարհային բանկի տվյալները
Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից և Ադրբեջանից ՀԲ–ի Մարդկային կապիտալի ցուցիչով

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մարդկային կապիտալի ընդլայնված HCI+ ինդեքսի ցուցանիշով առաջ է անցնում Վրաստանից, Ադրբեջանից և Իրանից, վկայում են Համաշխարհային բանկի տվյալները։

Հայաստանի ցուցանիշը կազմում է 224 միավոր՝ տեսականորեն հնարավոր 325-ից։ Համեմատության համար՝ Վրաստանինը գնահատվում է 215 միավոր, Ադրբեջանինը՝ 208, Իրանինը՝ 180 միավոր։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանից առաջ է 9 միավորով, Ադրբեջանից՝ 16, իսկ Իրանից՝ 44 միավորով։

Ընդ որում, հանրապետության ցուցանիշը ցածր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջին ցուցանիշից, որը կազմում է 240 միավոր: Միևնույն ժամանակ, այն գերազանցում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (204 միավոր):

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի արդյունքն արտացոլում է առողջապահության, կրթության ոլորտներում երկրի կատարած ներդրումների ծավալը և աշխատուժում բնակչության մասնակցությունը: Ցուցանիշի հետագա բարելավման ներուժը կազմում է 101 միավոր:

HCI+-ի յուրաքանչյուր 10 միավորով ավելացումը, որին կարելի է հասնել պետական քաղաքականության թիրախային բարեփոխումների շնորհիվ, կարող է համապատասխանել բնակչության ապագա եկամուտների մոտ 10%-ով ավելացմանը:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանի HCI+ ցուցանիշը կազմել է մոտ 222 միավոր։

HCI+-ը Մարդկային կապիտալի ինդեքսի ընդլայնված տարբերակն է և հաշվի է առնում ոչ միայն գիտելիքների կուտակումը և բնակչության առողջական վիճակը, այլև աշխատաշուկայում մարդկային կապիտալի օգտագործման աստիճանը: Համաշխարհային բանկի HCI+ երկրների տվյալները թարմացվել են 2026 թվականի ապրիլին։