ՀՀ–ն ԱՄՆ–ի հետ քննարկում է Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր
Այսօր,
12:15
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին քննարկել են ՀՀ–ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին քննարկել են Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը։