Փաշինյանը կոչ է արել «ի վերջո սկսել» Երևանի «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսելու անհրաժեշտության մասին։
«Կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունն ի վերջո սկսենք։ Ընդո որում, ուզում եմ ասել, որ այդտեղ, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա», - ասաց Փաշինյանը կառավարության անդամների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Վարչապետն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները սկսեն տեխնիկական հսկողության ծառայությունների վարձման մրցույթ անցկացնելուց, որից հետո անցնեն նախագծի իրականացման հաջորդ փուլերին։
Նշենք, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր սկսել 2024 թվականին, այնուհետև ժամկետները տեղափոխվեցին 2025 թվականի վերջ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվական։
Երևանի 2025թ․–ի բյուջեում նախագծի համար նախատեսվում էր 9,6 մլրդ դրամ, սակայն այնուհետև գումարը կրճատվեց մինչև 1,4 մլրդ դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ միջոցների մի մասն ուղղվել է 12 մետրանոց 45 տրոլեյբուսների գնմանը։
Երևանի 2026թ․–ի բյուջեի նախագծում ծրագրին լրացուցիչ նախատեսված է 2 մլրդ դրամ։