Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Հայկական ծիրանի և «Ջերմուկի» արտահանման խնդիր չկա և չի կարող լինել․ Պապոյան

Երեկ, 14:34
«Նշված արտադրանքն այս օրերին ազատորեն գնում է դեպի ԵԱՏՄ, ռուսական շուկա և գնալու է ավելին», – նշել է Պապոյանը
Հայկական ծիրանի և «Ջերմուկի» արտահանման խնդիր չկա և չի կարող լինել․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական ծիրանի և «Ջերմուկի» արտահանման խնդիր չկա և չի կարող լինել, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նշված արտադրանքն այս օրերին ազատորեն գնում է դեպի ԵԱՏՄ, ռուսական շուկա և գնալու է ավելին», – նշել է Պապոյանը լրագրողներին Ապարանում։

Նրա խոսքով, ընթացիկ իրավիճակը ռուսական շուկայում կարելի է գնահատել կոնյակի և սպիրտի արտահանման դինամիկայով։ Նա ավելացրել է, որ խաղողի մթերման հետ կապված ռիսկեր չկան։

Խոսելով «Ջերմուկի» արտահանման խնդիրների մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռոսպոտրեբնադզորի ուսումնասիրության շրջանակում ներդրված սահմանափակումները վերաբերում են միայն առանձին խմբաքանակներին։

«Մեր արտահանման ծավալները տասնյակ անգամներ գերազանցում են այդ խմբաքանակները», – ասել է Պապոյանը։

«Ջերմուկ»–ի հետ կապված իրավիճակի մասին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում «Честный знак» մակնշման համակարգը՝ Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ, կասեցրել և արգելափակել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը խանութներում և առցանց հարթակներում՝ ավելի քան 1,4 միլիոն շիշ։ Որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։

Հայաստանում ոլորտային տեսչական մարմինը հայտնել է, որ ստուգում է իրականացնում և պարզում սահմանափակումների պատճառները։