Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Մոսկվան մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդին. ՌԴ փոխվարչապետ

Այսօր, 20:58
ՀՀ-ն Ռուսաստանին չափազանց մոտ և դաշնակից պետություն է, երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետը
Մոսկվան մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդին. ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանը Ռուսաստանին չափազանց մոտ և դաշնակից պետություն է, երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Մոսկվան մեծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդին։

«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, մեզ դաշնակից երկիր է։ Այն հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, շատ խորն են, շատ լուրջ, շատ վաղեմի։ Եվ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին»,- ասել է նա «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։