Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը

29.05.2015, 20:12
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը (Constituency meetings), որը նախատեսված է մայիսի 29–ից 31–ը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Սոֆիայում կմասնակցի ԱՄՀ–ի և ՀԲ–ի խմբի հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպմանը (Constituency meetings), որը նախատեսված է մայիսի 29–ից 31–ը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը մասնակցում է հանդիպմանը, քանի որ կարևորում է ԱՄՀ/ՀԲԽ-Հայաստան խորացող համագործակցությունը։

ԱՄՀ-ի և ՀԲԽ հանդիպումները երկխոսության հարթակ են ծառայում ընթացիկ զարգացման խնդիրները, դրամավարկային և ֆիսկալ քաղաքականության հարցերը քննարկելու, դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու և լուծումներ փնտրելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Համաշխարհային բանկի խմբի խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:

Պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ԿԲ–ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:–0–