Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին խոսակցությունները

11.02.2016, 13:57
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին խոսակցությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին խոսակցությունները։

Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում հնարավոր կոալիցիոն կառավարության ձևաչափի շուրջ։ Մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարել հիմնականում Դաշնակցության հետ, որն աջակցել է 2015 թ.–ի դեկտեմբերի 6–ին ընդունված սահմանադրական փոփոխություններին։

Նախօրեին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ Դաշնակցությանն են հանձնվելու Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների նախարարական պորտֆելները։ Իսկ մարզերից նրանց են տրվել Շիրակի և Արագածոտնի մարզպետական պորտֆելները։

«Ինձ սպասում է իմ չեխ գործընկերը, իսկ հրաժարականիս կապակցությամբ առաջարկում եմ սպասել մինչև շաբաթվա վերջ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա», – ասաց Ճշմարիտյանը։

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն և Դաշնակցությունը ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն համագործակցության շուրջ։ –0–