Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Բաղդադ–Երևան–Էրբիլ առաջին չվերթով Հայաստան է ժամանել Իրաքի տրանսպորտի նախարարի գլխավորած պատվիրակությունը

27.02.2015, 22:02
Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 27-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է հյուրերին «Իրաքյան ավիաուղիների»` Հայաստան կատարած առաջին թռիչքի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ավիացիայի ոլորտում համագործակցության հաջող փորձը հիմք կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական արդյունավետ փոխգործակցության համար:

Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումը` առևտրաշրջանառությունը զարգացնելու նպատակով:

Այդ համատեքստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իրաքցի գործարարներին հրավիրել է Հայաստան` ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվող «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015ե («Made in Armenia Expo 2015») ցուցահանդեսին մասնակցելու, տեղում գործարար կապեր հաստատելու և հետագայում միասին աշխատելու նպատակով: Նա նաև մանրամասն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը և արտահանման տեսանկյունից նպաստավոր ուղղությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի միջոցով Իրաքի գործարար համայնքին փոխանցել Հայաստանի ներդրումային փաթեթը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն` ներդումային և գործարար միջավայրերի վերաբերյալ:-0-