Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Կանխվել է ադրբեջանական աղի ներկրումը Հայաստան

20.06.2017, 14:36
Oրեր առաջ սահմանին կանխվել է ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:
Կանխվել է ադրբեջանական աղի ներկրումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Oրեր առաջ սահմանին կանխվել է ադրբեջանական ծագման մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:

Ինչպես հայտնում է Հայաստանի ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ:

Ուղևորների խոսքով, իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն: -0-