«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալը կկրճատվի 2.66 մլն դրամով
23.10.2014,
18:57
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալը կկրճատվի 2.66 մլն դրամով, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալը կկրճատվի 2.66 մլն դրամով, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։
Համապատասխան որոշումն ընդունվեց հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստի ընթացքում։
Փոխնախարարի խոսքով` կանոնադիր կապիտալի կրճատումն իրականացվում է պետընկերության գույքի մի մասը ՀՀ ԱԳՆ–ին փոխանցելու հաշվին։
«Խոսքը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի չինական ստորաբաժանման գույքի մասին է, որը 2013 թվականի համագործակցության ծրագրի ավարտից հետո աննպատակահարմար է վերադարձնել Հայաստան` հաշվի առնելով տրանսպորտային մեծ ծախսերը»,– ասաց Շահվերդյանը։
Ըստ նրա, ընկերության ողջ գույքը կփոխանցվի Չինաստանում Հայաստանի դեսպանությանը, դրա հաշվին համապատասխան փոփոխություններ կկատարվեն ընկերության կանոնադիր կապիտալում։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) պետական ՓԲԸ–ի ենթակայության ներքո է էլեկտրահաղորդումների բարձրավոլտ գծերի օղակաձև փակ ցանցը Հայաստանի տարածքում 220/110 կՎ լարումով։ ($1–ը` 409,40 դրամ)։ –0—