Կապանի օդանավակայանը կվերագործարկվի
28.08.2013,
17:14
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը:
«Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր է համարել մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ նախագահի հանձնարարականը»,– ասվում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։
Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:
Մինչև ղարաբաղյան պատերազմի սկիզբը` 90–ական թվականների սկզբին, Կապանի ոչ մեծ օդանավակայանն ընդունում էր ЯК-40 ինքնաթիռներ և АН-14 բեռնատարներ։ Կապանի և Բերդի օդանավակայանները փակվել էին Ադրբեջանի կողմից անդադար կրակոցների պատճառով և մինչ օրս չեն գործում։ –0–