Հայաստանը հետաքրքրված է գյուղատնտեսության բնագավառում եվրոպական ներդրումներով. նախարար
05.05.2015,
14:02
Հայաստանը նպատակահարմար է գտնում եվրոպական ներդրումներով Հայաստանում կազմակերպել կաթի, մսի, բանջարեղենի, մրգի վերամշակման գործարաններ՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Եվրոպական, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և միջազգային զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար, դեսպան Պետեր Լաունսկիի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Մարտին Լեդոլտերի հետ հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը նպատակահարմար է գտնում եվրոպական ներդրումներով Հայաստանում կազմակերպել կաթի, մսի, բանջարեղենի, մրգի վերամշակման գործարաններ՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Եվրոպական, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և միջազգային զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար, դեսպան Պետեր Լաունսկիի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Մարտին Լեդոլտերի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Գյուղնախարարության մամուլի ծառայությունը, անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում Հայաստանի և ԵՄ պետությունների հետագա համագործակցության հարցին: Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մեզ համար եվրոպական երկրների հետ համագործակցությունը համարվում է առաջնային ուղղություն, և դրա համար առկա են իրատեսական հնարավորություններ:
Պարոն Կարապետյանը, ընդգծելով հատկապես անասնաբուծության բնագավառում զարգացման ծրագրեր իրականացնելու կարևորությունը, առաջարկել է ավստրիական կողմին ուսումնասիրել Հայաստանում տոհմային անասնաբուծական տնտեսություն հիմնելու, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ ներդնելու հնարավորությունները:
Ավստրիական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները և առաջիկայում գործնական քայլեր իրականացնել այս ոլորտներում համագործակցություն ծավալելու ուղղությամբ:
Այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառներում համագործակցության մասին:--0--